Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Պարտվածների երթը

Պարտվածների երթը
07.01.2026 | 14:52

Երեկվա քաղկուս թեմայով թավշյա երթի տեսարանն ինձ, որպես պատմաբանի, հիշեցրեց շատերին անհայտ մի դրվագ գերմանացի ռազմագերիների նսեմացուցիչ մի երթից, որը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 1944 թվականի հուլիսի 17-ին:

Դա պարտվածների երթ էր՝ հայհոյանքների, լուտանքների ու անեծքների ուղեկցությամբ:

Երեկ Երևանի փողոցում քայլում էին նրանք, ովքեր հարել էին՝

- ստորագույն գործարքի արդյունքում, որպես կատարածուներ 2018 թվականին հեղաշրջման արդյունքում իշխանության բերված հանցավոր խմբակին

- կանխորոշված ելքով պատերազմ սպասարկողներին ու հայ զինվորին ու սպային դավաճանողներին

- Հայոց ցեղասպանությունը բացիբաց ժխտողներին ու նահատակների հիշատակը պղծողներին

- արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության մեջ հանցակցության մեջ ինքնախոստովանանք արած Նիկոլ Փաշինյանին

- Հայոց ցեղասպանության թանգարանի անվան տակ փողերի լվացում իրականացնողներին

- Հայոց ցեղասպանության հուշահամալիրը պղծողներին

- 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակը պղծողներին

- արտաքին քաղաքական պատվերով հայկական եկեղեցիներն ու վանքերը պղծողներին

- անբարո գործակալների խմբակի գործունեության արդյունքում մեր երկիրը գաղութացնողներին

- ազգային արժանապատվությունն ամենօրյա ռեժիմով ստորացնող, հազարավոր հայ երիտասարդների սպանած Ալիևին շնորհակալություն հայտնող Նիկոլ Փաշինյանին

Բարոյապես լլկված, ստախոսություն ու ստահակություն պաշտող, աշխատավարձի ու պաշտոնի գերի դարձած պարտված գերիների ու պատանդների երթն էր երեկ...

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 3204

Մեկնաբանություններ